ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկին մեղադրել է ծառայությունը դրամայնացնելու մեջ: Մասկը՝ Երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, Twitter-ի սեփականատեր է դարձել 2022 թվականի հոկտեմբերին։
«Կապույտ չեկերի հեռացումը, հարկադիր վճարումների ներդրումը և փող աշխատելը ռազմավարություններից մեկն է։ Ատելությունը վերացնելը, հարգանքը խրախուսելը, Twitter-ն ավելի լավը դարձնելը մեկ այլ բան է: Պարզապես բարձրաձայն մտածում եմ…»,- գրել է Ռամոսը:
Նշենք, որ իսպանացին կցել է նաև սոցիալական ցանցերում իրեն ուղղված սարսափելի վիրավորանքների սքրինշոթները, այդ թվում՝ մահվան մաղթանքներն իրեն, ինչպես նաև կնոջն ու երեխաներին: