«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը անհարմարություն է զգացել Ա Սերիայի 31-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղի երկրորդ խաղակեսում (2:0) նախավարժանքի ժամանակ։
Ֆուտբոլիստը միայն վերջերս է ապաքինվել վնասվածքից և վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ ընդգրկվել է «ռոսոներիների» կազմում, սակայն չի կարողացել խաղալ:
Ըստ իտալական լրատվամիջոցների, հավանականություն կա, որ վետերանի համար մրցաշրջանն արդեն ավարտված է: