«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել «Թոթենհեմը», հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա մասնագետը նաև իր մեծ ցանկությունն է հայտնում նոր մրցաշրջանում գլխավորել «Թոթենհեմը»։
Հաղորդվում է, որ նա կենտրոնացած է այս տարբերակի վրա և կամաց-կամաց պատրաստվում է նշանակմանը, բանակցում է և պլանավորում տրանսֆերները:
Նշենք, որ մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Յուլիան Նագելսմանի հեռացման մասին։ Նրան փոխարինեց Թոմաս Տուխելը, ով ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։