«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի վերջը

«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Մայնցի» (1:3) հետ խաղում, հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա կանադացու մոտ ազդրի հետևի մկանների սալջարդ կա։ Նա բաց կթողնի 6 շաբաթ և այս մրցաշրջանում այլևս չի խաղա։

Այս մրցաշրջանում Դևիսն անցկացրել է 38 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։