Էդուարդ Սպերցյանը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս ամառ կարող է տեղափոխվել «Մարսել»։

«Ֆրանսիայում  ուշադիր հետևում է Սպերցյանին։ «Մարսելի» համար նա այս տարվա տրանսֆերային նպատակներից մեկն է։

Գլխավոր մարզիչ Իգոր Տյուդորը ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել՝ թիմի կիսապաշտպանությունում մրցակցությունը մեծացնելու համար։

Հայտնի է նաև, որ ֆուտբոլիստին ակտիվորեն դիտարկում են Իտալիայում. «Միլանն» ու «Ֆիորենտինան» նույնպես հետևում են Սպերցյանի խաղին: