Սամուել Չուկվեզեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Վիլյառեալի» վինգեր Սամուել Չուկվեզեն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն, 23-ամյա նիգերիացին, գուցե միանա «Նյուքասլին», որի սկաուտներն այժմ գտնվում են Իսպանիայում;

Չուկվեզեն կարող էր Անգլիա տեղափոխվել անցյալ ամառ, սակայն այդ ժամանակ ֆուտբոլիստի տեղափոխությունը «Էվերթոն» չկայացավ։

Այս մրցաշրջանում Չուկվեզեն ակումբի կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: