Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Չելսին» ծրագրում է իրականացնել «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի տրանսֆերը։

Ինչպես տեղեկացնում է պորտուգալական A Bola պարբերականը, լոնդոնյան ակումբի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ռաֆայել Լեուն այժմ բանակցություններ է վարում «Միլանի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

Հնարավոր գործարքի վերաբերյալ այլ տեղեկություններ դեռևս չկան: