Սադիո Մանեն կարող է տեղափոխվել Իսպանիա

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» արդեն աշխատում է կիսապաշտպանին փոխարինող ֆուտբոլիստ գտնելու ուղղությամբ:

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն մադրիդյան ակումբի համար առաջնային տարբերակ է։ Մադրիդյան ակումբը պատրաստ է Մանեի համար վճարել 40 միլիոն եվրո։