Թոմաս Տուխել. «Սա անիմաստ պարտություն էր»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Մայնցից» կրած պարտություն մասին:

«Սա անիմաստ պարտություն էր: Մենք բավականաչափ կենտրոնացած չէինք: Երբ «Մայնցը» սկսեց ճնշում գործադրել, ես չտեսա, որ մենք ուժ ունենք հակահարված տալու։ Եվ ես չգիտեմ, թե ինչն է պատճառը:

Հիմա իսկապես ծանր վիճակում ենք։ Թիմի հետ չափազանց շատ բան է պատահել: Կարծես հոգնել ենք։ Մենք նման ենք թիմի, որն այս մրցաշրջանում արդեն 80 հանդիպում է անցկացրել։ Ունակ չենք ֆուտբոլ խաղալ առանց սխալների», – մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը: