Լուկա Մոդրիչը կարող է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ վաստակել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբներից մեկը 37-ամյա խորվաթին առաջարկել է 2 տարվա պայմանագիր, որտեղ ֆուտբոլիստը կարող է վաստակել տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ:

Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է մնալ «Ռեալում», սակայն ակումբը դեռ նրան պաշտոնապես պայմանագիրը երկարաձգման առաջարկ չի արել։

Նշենք որ, Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է ընթացիկ. մրցաշրջանի վերջում: