«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն համաձայնել է այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Բարսելոնային», հայտնում է MailSport-ը:
Ֆիրմինոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին:
Ավելի վաղ հայտնել ենք, որ կատալոնական ակումբը պայմաագիր է առաջարկել բրազիլացի ֆուտբոլիստին:
Այս մրցաշրջանում Ֆիրմինոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։