Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Բարսելոնայում» ելույթների ժամանակաշրջանի մասին։
««Բարսելոնայում» ես դժվար ժամանակահատված եմ անցկացրել, ինչ որ բան այն չէր։ Մթնոլորտը ակումբում շատ լավ էր, ֆուտբոլիստների հետ լավ հարաբերություններ ունեի», – Գրիզմանի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
32-ամյա ֆրանսիացին «Բարսելոնայում» հանդես է եկել 2019-2021 թվականներին։
Նա կատալոնացիների կազմում անցկացրել է 102 հանդիպում, դարձել 35 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ 2021 թվականի օգոստոսին Գրիզմանը վերադարձավ Մադրիդի «Ատլետիկո»: