«Յուվենտուսի» աջ պաշտպան Խուան Կուադրադոն արձագանքել է Իտալիայի սպորտի բարձրագույն մարմնի որոշմանը:
«Շատ լավ նորություն: Հուսանք, որ այս միավորները հավերժ կմնան մեզ հետ։ Ոչ ոք չպետք է մեզնից խլի այն, ինչ մենք վաստակել ենք խաղադաշտում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ հունվար ամսին թուրինյան ակումբից հանվել էր 15 միավոր: Երեկ դատարանի որոշմամբ ակումբին վերադարձվեց 15 միավորը և ներկայումս թիմը 59 միավորով 3-րդ է մրցաշարային աղյուսակում: