Անգլիական երկու գրանդներ կպայքարեն Վիկտոր Օսիմհենի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է շրջանցել «Չելսիին»՝ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար պայքարում, հայտնում է Gazzetta dello Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ ամռանը «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն պայքարելու են հարձակվողին գնելու համար:

Նշենք, որ «Նապոլիի» ղեկավարությունը Օսիմհենի համար պահանջում է ավելին քան 150 միլիոն եվրո:

Նշենք, որ հարձակվողի պայմանագիրը նեապոլցիների հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 100 միլիոն եվրո։