«Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստով

«Չելսին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելով, հայտնում է Bild-ը։

Հրատարակության համաձայն՝ լոնդոնցիների դարպասապահ Էդուարդ Մենդին այս ամառ կհեռանա թիմից, ուստի «Չելսին» նրան փոխարինող է փնտրում։

2022/23 մրցաշրջանում 25-ամյա Կոբելը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցից 12-ը անառիկ է պահել։

Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։