Թիերի Անրին խորհուրդներ է տվել «Արսենալին» «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խորհուրդներ է տվել լոնդոնյան ակումբին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ։ 26-ին թիմերը միմյանց կհանդիպեն Պրեմիեր Լիգայում։

«Ես մրցաշրջանի հենց սկզբից ասել եմ, որ Պրեմիեր Լիգայի տիտղոսը էմոցիաների վրա չի կարելի նվաճել։ Այդպես դուք կարող եք հաղթել գավաթը, Չեմպիոնների Լիգան, գուցե նույնիսկ աշխարհի առաջնությունը: «Արսենալը» վերջին շրջանում չափազանց զգացմունքային է։ Պետք չէ էմոցիոնալ լինել։ Արժե հանգստություն պահպանել»,- մեջբերում է Անրի CBS Sports-ը։

Պրեմիեր Լիգայի 31 տուրից հետո «Արսենալը» 74 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ «Մանչեսթեր Սիթին» մեկ խաղ պակաս ունի և հետ է մնում 4 միավորով։