Նեյմարի ընկերուհին երեխայի է սպասում

«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Նեյմարի ընկերուհին՝ Բրունա Բյանկարդին հայտարարել է, որ երեխայի է սպասում։

«Մենք երազում ենք քո կյանքի մասին, պլանավորում ենք քո ժամանումը, և իմանալով, որ դու այստեղ ես, մեր օրերն ավելի ուրախ են դառնում: Շուտ արի տղաս, սպասում ենք քեզ», – գրել է Բրունան սոցցանցում:

Նշենք, որ Նեյմարն ու Բյանկարդին հանդիպում են 2021 թվականի օգոստոսից։