«Բավարիան» Սադիո Մանեին տուգանել է մեծ գումարի չափով

«Բավարիան» տուգանել է թիմի հարձակվող Սադիո Մանեին 350 հազար եվրոյով Լերոյ Սանեին հարվածելու համար, հայտնում է Bild-ը:

Այս պատիժը ռեկորդային է «Բավարիայի» պատմության մեջ։

Նշենք, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները վիճաբանել են Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղից հետո (0:3):

Հաղորդվում էր, որ սենեգալցին բռունցքով հարվածել է գերմանացու դեմքին։