Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվուեսի ծառայություններով, հայտնում է El Caso-ն։
Մադրիդյան ակումբը փնտրում է հարձակվող Մարկո Ասենսիոյին փոխարինելու համար, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից այս ամառ:
«Վիլյառեալը» պատրաստ է 80 միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստին բաց թողնել «Ռեալ»։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Սամուելը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 62 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։