Մասիմիլիանո Ալեգրի․ «Գոլի տեսքով «ապտակ» ստացանք»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Ա Սերիայի 30-րդ տուրի խաղում «Սասուոլոյից» կրած պարտության մասին։

«Մենք շատ վատ խաղացինք, և գոլի տեսքով «ապտակ» ստացանք։ Դա կարևոր հանդիպում էր մրցաշարային աղյուսակի առումով, բայց մենք երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցինք Ա Սերիայում և կրկին արտագնա խաղում:

Ես տղաներին ասացի, որ հաղթանակը կարևոր քայլ կլինի, բայց փոխարենը միավորներ կորցրինք։ Ինչպես միշտ ասում եմ, կան հանդիպումներ, որոնցում «Յուվենտուսը» չպետք է խաղա, այլ պետք է հաղթի»,- խաղից հետո ասել է Ալեգրին։

«Յուվենտուսը» 44 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 7-րդ է, «Սասուոլոն» վաստակեց 40 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական։