«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է:
«Կարծում եմ՝ Գվարդիոլան լավագույնն է այս ոլորտում: Նա անընդհատ ինչ–որ նորարար բաներ է մտցնում ֆուտբոլում։
Բոլոր նրանք, ովքեր խաղացել են նրա գլխավորությամբ, դարձել են ավելի լավը»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ Չավին «Բարսելոնայում» խաղացել է Գվարդիոլայի կողքին 1998-2001 թվականներին, իսկ 2008-ից 2012 թվականներին Չավին հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում՝ որպես ֆուտբոլիստ իսպանացի մասնագետի ղեկավարությամբ։