Կառլո Անչելոտտի. «Կարող էինք ավելի լավ խաղալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացատրել է, թե ինչու է թիմը 11 միավոր զիջում «Բարսելոնային» Իսպանիայի առաջնությունում։

«Մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Մենք շատ տուժեցինք բոլոր այն խաղերի պատճառով, որոնք պետք է անցկացնեինք հունվարին։

Դրանցում մենք միավորներ կորցրեցինք, ինչը մեզ համար շատ դժվարացնում է առաջատարին հասնելը հիմա»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է AS-ը: