«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Ա Սերիայի 30-րդ տուրում «Մոնցայից» կրած պարտությունից հետո կարող է լքել իր պաշտոնը, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ խաղից հետո «Ինտերի» ղեկավարությունը հանդիպել է Ինձագիի հետ՝ հայտնելով իր դժգոհությունը վերջին հանդիպումներում թիմի ցուցադրած արդյունքներից։
Մասնագետի ապագան կախված է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում «Բենֆիկայի» հետ դիմակայության արդյունքներից և թիմին հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի գոտի դուրս գալուց։
Նշենք, որ 30 տուրից հետո «Ինտերը» 51 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: