«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետության մասին։ Ավելի վաղ նա երկու գնդակ էր ուղարկել «Լեսթերի» դարպասը (3:1) Անգլիայի առաջնության 31-րդ տուրի խաղում։
«Ես ցանկանում եմ, որ Հոլանդը գերազանցի բոլոր հնարավոր ռեկորդները, քանի որ դա կնշանակի, որ նա խփում է բոլոր գոլերը և օգնում մեզ:
Կարծում եմ՝ նա ցանկանում է տիտղոսներ նվաճել։ Ինչպիսի՞ն էր նրա արձագանքը փոփոխությանը: Նա, ինչպես միշտ, կատարյալ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Zone-ն:
Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին ԱՊԼ-ի 28 խաղում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: