«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վերսկսել է մարզումները թիմի հետ։
24-ամյա ֆուտբոլիստը ազգային թիմից ակումբ է վերադարձել ձախ ներդիր մկանային շրջանում անհարմարության գանգատներով։
Վնասվածքի պատճառով նիգերիացին բաց է թողել Չեմպիոնների Lիգայի քառորդ եզրափակչի «Միլանի» դեմ առաջին հանդիպումը (0:1) և Ա Սերիայի «Միլանի» (0:4) և «Լեչեի» (2:1) դեմ խաղերը:
2022/23 մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 25 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։