«Միլանի» ղեկավարությունն ու թիմի պորտուգալացի եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուն չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ:
Corrierre dello Sport-ի հավաստմամբ՝ Լեաուն ցանկանում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ: Ակումբը պատրաստ չէ բավարարել հարձակվողի ֆինանսական պահանջները:
Իտալիայի չեմպիոնը պատրաստ է 4,5 միլիոն, առաջարկել պորտուգալացուն: Կողմերն միջև բանակցությունները շարունակում են:
Լեաոն 2019 թվականի ամռանն է 29,50 միլիոն եվրոյով ֆրանսիական «Լիլից» տեղափոխվել «Միլան»: Պորտուգալացու պայմանագիրը «ռոսոներիների» հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: