«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան կարող է վերադառնալ Բրազիլիայի առաջնություն։ Լրագրող Խոսե Ֆերնանդեսի խոսքով՝ «Ֆլումինենսեն» ցանկանում է ձեռք բերել բրազիլացուն 2024 թվականին։
Նշենք, որ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Այս մրցաշրջանում Տիագու Սիլվան բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։