Աղբյուր. Ինիգո Մարտինեսն արդեն բուժզննում է անցել «Բարսելոնայում»

«Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել «Ատլետիկի» պաշտպան Ինիգո Մարտինեսին, հայտնում է Relevo-ն: Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել և երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։

Նա ամռանը կդառնա ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը բասկյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։

Մարտինեսը «Ատլետիկում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։