«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամառ կարող է վաճառել թիմի 13 ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել թիմի 13 ֆուտբոլիստներից, հայտնում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել Հարի Մագուայրից, Ալեքս Թելեսից, Ֆիլ Ջոնսից, Աարոնո Վան-Բիսակայից, Բրենդոն Ուիլյամսից, Էրիկ Բեյլիից, Դոնի վան դե Բեկից, Սքոթ ՄաքՏոմինայից, Ամադ Դիալոյից, Ֆակունդո Պելիստրիից, Անտոնի Էլանգայից և Անտոնի Մարսիալից։

Նշենք, որ 29 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 56 միավորով 4-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Նյուքասլին»: