Ն’Գոլո Կանտեն որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Չելսիի» կիսապաշտպան ՆԳոլո Կանտեն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի կիսապաշտպանը կմնա թիմում՝ չնայած «Արսենալի» և «Թոթենհեմի» հետաքրքրությանը։

Նշենք, որ Կանտեն «Չելսիում» է հանդես գալիս 2016 թվականից։

Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։