Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է մշտական հիմունքներով կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, մադրիդցիները պատրաստ են բաց թողնել պորտուգալացի ֆուտբոլիստին ոչ պակաս, քան 100 միլիոն եվրոյի դիմաց:
23-ամյա Ժոաու Ֆելիշը վարձավճարով այս տարվա հունվարից կրում է «Չելսիի» մարզաշապիկը։ Նա 13 հանդիպումներում ընդամենը երկու գոլի հեղինակ է դարձել։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: