«Միլանը» չի ցանկանում կորցնել Բրահիմ Դիասին

«Միլանի» ղեկավարությունը կողմնորոշվել է թիմի կիսապաշտպան Բրահիմ Դիասի ապագայի հարցում, որի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։

Ինչպես հայտնում է 90min-ը, միլանցիները ցանկանում են պահել ֆուտբոլիստին, ուստի սկսել են բանակցությունները մադրիդյան ակումբի հետ։

Նշվում է, որ «Միլանը» պատրաստ է տրանսֆերիհամար վճարել 16 միլիոն եվրո։