ԱՊԼ-ի գրանդը ցանկանում է գնել «Բարսելոնայի» հարձակվողին

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերրան Տորեսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի հարձակվողը գտնվում է Լոնդոնի «Թոթենհեմի» ուշադրության կենտրոնում։

«Բարսելոնայի» ղեկավարությունը չեն թաքցնում ֆուտբոլիստից բաժանվելու ցանկությունը, և անգլիական կողմը պատրաստ է օգտվել դրանից։

Տորեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ֆերրանը անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։