«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն այս ամառ կարող է միանալ Մադրիդի «Ռեալին», հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է Կարիմ Բենզեմային փոխարինող գտնել։ Ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, իսկ գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ։ Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» կարող է անվճար պայմանագիր կնքել 31-ամյա բրազիլացու հետ։
Նշենք, որ Ֆիրմինոն «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։