CHAMPIONS LEAGUE. «Մանչեսթեր Սիթին» ռեկորդ է սահմանել

Երեքշաբթի օրը՝ ապրիլի 11-ին, «Մանչեսթեր Սիթին» տանը՝ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում,  3:0 հաշվով հաղթեց «Բավարիային»:

Այս հանդիպումը «քաղաքայինների» համար 25-րդ անընդմեջ հանդիպումն էր «Էթիհադում», որում նրանք չպարտվեցին մրցակցին։

Այս ցուցանիշով «Սիթին» մրցաշարի բացարձակ ռեկորդ է սահմանել անգլիական ակումբների շարքում, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։