Կառլո Անչելոտտի. «Ես այդ ակումբի երկրպագուն եմ»

Ապրիլի 12-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվի «Չելսիին»։ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բացառել է լոնդոնյան ակումբ վերադառնալու հնարավորությունը:

Ապրիլի 2-ին «Չելսին» հեռացրեց Գրեհեմ Փոթերին գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ Ֆրենկ Լեմպարդը ստանձնեց պաշտոնը մինչև մրցաշրջանի ավարտը։

«Չելսիում աշխատելու տարիներից ֆանտաստիկ հիշողություններ ունեմ. Ես այդ ակումբի երկրպագուն եմ։

Կվերադառնամ արդյոք ես այնտեղ։ Ոչ Կարծում եմ՝ Լեմպարդը ճիշտ մարդ է, և նա հիանալի կկատարի իր աշխատանքը»,- ասել է Անչելոտտին նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում։