«Չելսին» հետաքրքրված է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են ֆուտբոլիստի գործակալ Իվան դե լա Պենյայի հետ։ Իսպանիայում էր նաև «Չելսիի» մարզական տնօրեն Քրիստոֆեր Վիվելը, ով հայտնել էր Գավիին պայմանագիր կնքելու «Չելսիի» ցանկությունը։
Նշենք, որ մարտի վերջին Գավին այլևս չէր համարվում «Բարսելոնայի» հիմնական թիմի ֆուտբոլիստ։ Լա Լիգան ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով 18-ամյա ֆուտբոլիստին դուրս թողեց թիմի հայտացուցակից։
Այժմ Գավին հայտավորված է որպես «Բարսելոնայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ։