Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային թիրախ ունի

«Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվուեսեն կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Radio Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հարձակվողը կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը տպավորված է հարձակվողի խաղով, այդ թվում՝ դեմ առ դեմ խաղում, որտեղ նա դուբլի հեղինակ դարձավ։ Մադրիդցիները մտադիր են տրանսֆերը կազմակերպել ամռանը։

Չուկվուզեն այս մրցաշրջանում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։