«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Անսու Ֆատիին

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Անսու Ֆատիին՝ ֆինանսական ծանր իրավիճակը հաղթահարելու համար։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը պատրաստ կլինեն Ֆատիին վաճառել 100 միլիոն եվրոյով։

Ավելի վաղ Ֆատիի հայրը հրապարակավ դժգոհություն էր հայտնել, որ որդին թիմում քիչ խաղաժամանակ է ստանում։