CHAMPIONS LEAGUE. «Ռեալ» – «Չելսի». թիմերի հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ ՈւԵՖԱ-ի կայքի

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

«Ռեալ». Տիբո Կուրտուա, Դանի  Կարվախալ, Էդեր Միլիտաո, Անտոնիո Ռյուդիգեր, Էդուարդո Կամավինգա, Օրելիեն Չուամենի, Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս, Ֆեդե Վալվերդե, Վինիսիուս, Կարիմ Բենզեմա:

«Չելսի». Կեպա Արիսաբալագա, Ռիս Ջեյմս, Ֆոֆանա, Կալիդու Կուլիբալի, Բեն Չիլուել, Նգոլո Կանտե, Մատեո Կովաչիչ, Էնցո Ֆերնանդես, Ռահիմ Ստերլինգ, Կայ Հավերց, Ժոաու Ֆելիշ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: