Միխայել Բալակ. ««Բավարիան» չպետք է «Մանչեսթեր Սիթիին» ընկալի, որպես սարսափազդու թիմի»

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։

«Բավարիան» կարող է հաղթել «Սիթիին»՝ կենտրոնանալով թիմի ուժեղ կողմերի վրա: Նրանք չպետք է «Սիթիին» ընկալեն որպես սարսափազդու թիմի։ «Բավարիան» «Բավարիա» է, նրանցից վախենում են ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում: Ոչ ոք չի ցանկանում խաղալ «Բավարիայի» դեմ, քանի որ նրանք աներևակայելի սառնասիրտ և փորձառու թիմ են, որը լավ գիտի, թե ինչ է անհրաժեշտ հաղթանակի համար»,- Բալաքի խոսքերն է մեջբերում Kicker-ը։