«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագու Ալկանտարան այս ամառ կարող է վերադառնալ «Բարսելոնա», հայտնում է Liverpool Echo-ն:
31-ամյա կիսապաշտպանի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով վնասվածքների շարանը և տարիքը, քիչ հավանական է, որ «Լիվերպուլը» որևէ խոչընդոտ դնի նրա «Բարսելոնա» վերադառնալուն:
Նշենք, որ Տիագուն կատալոնացիների սան է և հիմնական կազմում խաղացել է մինչև 2013 թվականի հուլիսը, որից հետո տեղափոխվել է «Բավարիա»։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 25 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։