Հարի Քեյնի տեղափոխությունը «Բավարիա» կարող է ձախողվել

Անգլիայի հավաքականի և «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը «Բավարիա» կարող է ձախողվել, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները պատրաստ չեն «Թոթենհեմին» 100 միլիոն եվրով ճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Եթե «Բավարիան» հրաժարվի գնել անգլիացուն, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կդառնանրա գլխավոր հավակնորդը։

Նշենք, որ հարձակվողի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։