Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է բացել իր ակադեմիան Սաուդյան Արաբիայում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ անձամբ ֆուտբոլիստն ցանկանում է մադրիդյան ակումբում հանդես գալ ևս մեկ տարի, որից հետո կտեղափոխվի Սաուդյան Արաբիա։
Նշենք, որ հարձակվողը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։