ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսն խոսել է ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի «Նիցցայի» հետ հանդիպման մասին, որը նրա 400-րդն էր փարիզցիների կազմում։
ՊՍԺ-ն միշտ իր երախտագիտությունն է հայտնել ինձ, երկրպագուներին և այս ակումբի բոլորին: Ես շատ երջանիկ եմ Փարիզում»,- Մարկինյոսի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ 28-ամյա բրազիլացին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2013 թվականից։ Նա ակումբի կազմում անցկացրած խաղերի քանակով երրորդ տեղն է զբաղեցնում փարիզցիների պատմության մեջ։