«Բարսելոնայի» ավագ Սերխիո Բուսկետսը վստահ չէ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կիսապաշտպանն դժգոհ է ակումբի առաջարկած ֆինանսական պայմաններից
Միեւնույն ժամանակ, ակումբի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս իսպանացուն շատ ավելի բարենպաստ պայմաններ առաջարկել։ Այսպիսով, նրա ապագան ակումբում կասկածի տակ է։
Բացի այդ, ըստ աղբյուրի, Բուսկետսը դեռ շատ է հետաքրքրված կարիերան MLS-ում շարունակելու հարցում, և նա առաջարկներ ունի «Ինտեր Մայամիից» և «Տորոնտոյից»: Երկու ակումբներն էլ պատրաստ են նրան զգալիորեն ավելի շատ վճարել, քան «Բարսելոնան»: