Տանգույ Նդոմբելե. «Անտոնիո Կոնտեի օրոք ես այլ տարբերակ չունեի, քան հեռանալը»

«Նապոլիի» կիսապաշտպան Տանգույ Նդոմբելեն պատմել է, թե ինչու է հեռացել «Թոթենհեմից»:

«Անտոնիո Կոնտեի օրոք ես այլ տարբերակ չունեի, քան հեռանալ «Թոթենհեմից»: Ուրախ եմ, որ ընտրեցի «Նապոլին»: Ես ուզում էի ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ խաղադաշտում, բայց նրանք անմիջապես հասկացրին ինձ, որ ես առաջին տարբերակը չեմ լինի թիմում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նշենք, որ ֆուտբոլիստի իրավունքները դեռ պատկանում են լոնդոնյան ակումբին։