Ժոաու Կանսելու. «Ես դրական եմ գնահատում իմ կարիերայի սկիզբը «Բավարիայում»»

«Բավարիայի» պաշտպան Ժոաու Կանսելուն պատմել է, թե ինչ է մտածում մյունխենյան թիմում առաջին շաբաթների մասին։

«Ես դրական եմ գնահատում իմ կարիերայի սկիզբը «Բավարիայում»: Փորձեցի հնարավորինս արագ ինտեգրվել թիմին և ծանոթանալ նոր գործընկերների հետ, փորձել հասկանալ համակարգը»,- ասել է Կանսելուն «Բավարիա» ամսագրին տված հարցազրույցում:

Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»։