Ռոդրիգո Դե Պոլը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը պատրաստ է 28-ամյա կիսապաշտպանի համար վճարել 40 մլն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2026 թվականի ամառ։

Դե Պոլն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։