Ժորդի Ալբան որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան չի ցանկանում հեռանալ թիմից հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը նախատեսում է կատալոնացիների կազմում խաղալ մինչև իր պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» այս ամառ կփորձի բաժանվել Ժորդի Ալբայից։